Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մարտական պայքարում զիջեց «Բորնմուտին» (2-3)։
«Բալերի» կազմում հանդիպման հաշիվը բացեց Էվանիլսոնը, իսկ առավելությունը մեծացրեց Ալեխանդրո Խիմենեսը՝ համապատասխանաբար 23-րդ և 33-րդ րոպեներին։ Մինչ ընդմիջում մերսիսայդցիներից 45-րդ րոպեին հաշիվը կրճատեց թիմի ավագ Վիրջիլ վան Դայկը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Դոմինիկ Սոբոսլայը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ դարձնելով այն 2:2։
90+5-րդ րոպեին Ամին Ադլին գրավեց Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































