Նիգերիայի ազգային հավաքականը հաղթանակ տարավ Եգիպտոսի թիմի նկատմամբ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում։
Կասաբլանկայում (Մարոկկո) կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում նիգերիացիներն ավելի դիպուկ գտնվեցին՝ հաղթելով 4։2 հաշվով։
Ուշագրավ է, որ Եգիպտոսի հավաքականի առաջատար հարձակվողները՝ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Օմար Մարմուշը («Մանչեսթեր Սիթի»), չկարողացան արդյունավետ իրացնել իրենց հարվածները 11-մետրանոց հարվածաշարի ընթացքում։
Հավելենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Սենեգալի և Մարոկկոյի հավաքականները։




























































