Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Ըստ ֆրանսիական պարբերականների, փարիզյան ակումբը 27-ամյա կիսապաշտպանի գործարքում պատրաստ է ներառել Անխել Դի Մարիայի ու Յուլիան Դրաքսլերի տրանսֆերները: Հիշեցնենք, որ 2014/2015 թթ-ի մրցաշրջանում Դի Մարիան խաղացել է «Յունայթեդում»:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Յուվենտուսն» ու «Ռեալը»: Պոգբայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թ-ի հունիս: