«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը հայտնել է, որ ակումբը հետաքրքրված է թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցով, որն ուժի մեջ է մինչև 2021 թ.:
Հաղորդվում է, որ Դեպայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական թիմեր, «Լացիոն» ու «Բետիսը»:
«Մենք նրա գործակալի հետ անընդհատ կապի մեջ ենք: Դեռ հնարավորություն կունենանք հանդիպելու ու քննարկելու իրավիճակը:
Ամեն ինչ կանենք, որպեսզի երկարաձգենք պայմանագրի ժամկետը, մենք շատ ենք աշխատում այդ ուղղությամբ: Մենք նրան մի քանի առաջարկ ենք արել, բայց նա մերժել է»,-ասել է Օլասը: