Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները հաջորդ շաբաթվանից կվերսկսեն մարզումները սեփական բազայում չնայած՝ Մեծ Բրիտանիայում ինքնամեկուսացման ռեժիմ է գործում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Աղբյուրը հայտնում է, որ ակումբը մարզումները սկսելու շատ խիստ կանոններ է սահմանել: Ֆուտբոլիստներն առանձին-առանձին կհասնեն բազա ու անմիջապես կգնան մարզումային դաշտ. մարզումային կենտրոնի բոլոր բաժինները փակ կլինեն: Մարզումներից հետո ֆուտբոլիստներն անմիջապես կգնան տուն՝ առանց լոգանք ընդունելու և բազայում ընթրելու, ինչպես անում էին նախկինում:
Այս պահի դրությամբ Անգլիայի Պրեմիեր-լիգան անորոշ ժամանակով դադարեցվել է: ԱՊԼ-ի, Անգլիայի ֆուտբոլային լիգայի (EFL) և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (LMA) ղեկավարները հայտարարել են, որ ֆուտբոլը երկրում կվերսկսվի այն ժամանակ, երբ «դա անվտանգ կլինի բոլորի համար»: