«Պարի Սեն Ժերմենը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում բաժանվել թիմի առաջատարներից Նեյմարի հետ, գրում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը չի պատրաստվում լսել առաջարկներ Նեյմարի համար մինչև սեպտեմբեր, ասել է թե, չի պատրաստվում նրան վաճառել այս ամառ։
ՊՍԺ-ն կենտրոնացած է Չեմպիոնների լիգայում հաջողություն գրանցելու վրա և չի պատրաստվում հրաժարվել իր առաջատար ֆուտբոլիստներից։
Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Հենց կատալոնական ակումբից է 2017-ի ամռանը Նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել ՊՍԺ։