«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապ է հաստատել «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տոմա Մենյեի հետ այս շաբաթվա սկզբում, որպեսզի համոզի վերջինիս տեղափոխվել հյուսիսային Լոնդոն, հաղորդում է ESPN-ը։
Մենյեն արդեն իսկ համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները «Բորուսիա» Դորտմունդի հետ, սակայն «խթանների» հետաքրքրությունը կարող է ազդել տրանսֆերի իրականացման վրա։
Մոուրինյոն ցանկանում է նոր աջ պաշտպանի բերել թիմ, ու Մենյեն առաջնային տարբերակ է պորտուգալացի մասնագետի համար։
Մենյեի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է այս ամառ։ Նա այլ ակումբ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով։