ՊՍԺ-ի ղեկավարությունը ստիպված կլինի լրացուցիչ 15 մլն եվրո վճարել «Ինտերին», եթե հարձակվող Մաուրո Իկարդին գնվելուց հետո վաճառվի մեկ այլ իտալական թիմի: Այս մասին հայտնում է Goal-ը:
Իկարդին 2019 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում՝ վարձակալության հիմունքներով: ԶԼՄ-ների տեղեկություններով, 27-ամյա արգենտինացին ցանկանում է վերադառնալ Իտալիա: Նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:
Փարիզյան ակումբը կարող է Մաուրոյին գնել «Ինտերից» 70 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական Լիգա 1-ի գործող չեմպիոնները մտադիր են օգտվել այդ հնարավորությունից, իսկ հետո նրան վաճառել «Յուվենտուսին»:
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին Ֆրանսիայի առաջնության 20 խաղի է մասնակցել՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների լիգայի 6 խաղում նա 5 գոլ է խփել: