Մոսկվայի «Սպարտակի» և իսպանական «Վալենսիայի» նախկին կիսապաշտպան Տինո Կոստան, որն այժմ հանդես է գալիս կոլումբական «Աթլետիկո Նասյոնալ» թիմում, հետաքրքիր պատմություն է պատմել կապված ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ.
«Երբ Գվադելուպեից եկա Ֆրանսիա, սկսեցի փորձաշրջաններ անցնել տարբեր ակումբներում, դրանցից մեկը «Լիոնն» էր, որի կազմում այն ժամանակ սկսել էր հանդես գալ Կարիմ Բենզեման: Մենք նույնիսկ միևնույն սենյակում էինք ապրում:
Մի անգամ բացեցի պահարանն ու այնտեղ մի քանի զույգ խաղակոշիկ տեսա: Դրսում անձրև էր տեղում: Երբեմն ես դրանցից մի քանիսը «գողանում էի», օգտագործում էի, հետո լվանում և տեղն էի դնում:
Տարիներ անց, երբ ես հանդես էի գալիս «Վալենսիայում», «Ռեալի» հետ խաղերից մեկի ժամանակ Կարիմին խոստավանեցի իմ «գողությունների» մասին: Նա ասաց. «Այ, դու շան տղա: Իսկ ես չէի էլ նկատել»: Մենք պարզապես ծիծաղեցինք այդ պատմության վրա»,- Կոստայի խոսքերն է փոխանցում AS-ը: