Դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Hype Fighting-ի երկար սպասված անդրանիկ մրցաշարը։ Մարզական շոուի գլխավոր իրադարձությունը և զարդը դարձավ Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի դիմակայությունը։
84 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մղվող պայքարը ձգվեց նախատեսված ողջ ժամանակահատվածում՝ 6 րոպե, և ավարտվեց ոչ-ոքի։
Հավելենք, որ խառը մենամարտերում (MMA) Մագոմեդովն ունի 16 հաղթանակ և 1 պարտություն, իսկ Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։



























































