Ֆուտբոլային գործակալ Ռամի Աբասը, որը ներկայացնում է «Լիվերպուլի» աստղային հարձակվող Մոհամեդ Սալահին, մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան։
«Սալահը կարող է մնալ «Լիվերպուլում» կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sabah-ը։
Հիշեցնենք, որ Սալահի և մերսիսայդյան գրանդի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։
33-ամյա եգիպտոսցին ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Սալահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։




























































