Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 2:1 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց «զինագործների» ավագ Մարտին Էդեգորը։ Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին անզգուշաբար սեփական դարպասը գրավեց «ճայերի» հարձակվող Ժորժինյո Ռուտերը և մեծացրեց «Արսենալի» առավելությունը։
«Բրայթոնի» կազմում միակ պատասխան գոլը 64-րդ րոպեին հեղինակեց Դիեգո Գոմեսը։
Այս խաղից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 42-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բրայթոնը» 24 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
«Լիվերպուլ» — «Վուլվերհեմփթոն»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Բրենտֆորդ» — «Բորնմուտ»՝ 4-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Բարնլի» — «Էվերթոն»՝ 0-0
«Վեստ Հեմ» — «Ֆուլհեմ»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































