«Յուվենտուսի» պաշտպան Ջեորջիո Կյելինին կերկարաձգի պայմանագրի ժամկետը մեկ տարով, իսկ պայմանագրի ավարտից հետո աշխատանքի կանցնի թուրինյան ակումբում:
Նոր պայմանագիրը կավարտվի 2021 թ-ի ամռանը, և Կիելինին կստանձնի ակումբի մենեջերի պաշտոնը:
2017 թ-ին Կյելինին բիզնեսի կառավարում մասնագիտության մագիստրոսի կոչում էր ստացել:
Փորձառու պաշտպանը 2005 թ-ից պաշտպանում է թուրինյան ակումբի գույները: Դադարեցված մրցաշրջանը նա բաց է թողել վնասվածքի պատճառով: