ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով:
23-ամյա կիսապաշտպանի պայմանագրում կա սահմանված հրաժարագին՝ 30 մլն եվրոյի չափով: Կետը ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի 30-ից և ակտիվ կլինի 2 տարի:
Լորենցոյի նկատմամբ հետաքրքրությունն առաջացրել է ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն՝ լավ իմանալով իտալացու որակները:
Ա սերիայի այս մրցաշրջանում Պելեգրինին մասնակցել է 18 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: