«Ռոմայի» ավագ և կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղում կրած ջախջախիչ պարտությունը (2-6)։
«Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք։ Չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ երկրորդում։ Կփորձենք էպիկ քամբեք իրականացնել պատասխան խաղում։
Ընդմիջմանը մենք զրուցում էինք հանդերձարանում ու ասացինք ինքներս մեզ, որ պետք է շարունակենք խաղալ այնպես, ինչպես առաջին կեսում։ Դժվարանում եմ մեկնաբանել երկրորդ խաղակեսը»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Հռոմում մայիսի 6-ին։