«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի շրջանակում կայացած «Ուդինեզեի» (1-0) հետ խաղից հետո հայտնել է, որ հնարավորության դեպքում կբողոքարկեն այդ խաղում Լորենցո Պելեգրինիի ստացած կարմիր քարտը.
«Չգիտեմ, թե ինչպես է արարողակարգը, բայց եթե հնարավոր է, ապա անպայման կբողոքարկենք այդ որոշումը, քանի որ կարծում եմ՝ երկրորդ դրվագում դեղին քարտ չկար:
Ամեն ինչ կանենք, որպեսզի Պելեգրինին մասնակցի կիրակի կայանալիք «Լացիոյի» դեմ խաղին»,-ասել է Ժոզեն: