«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը կիսապաշտպանությունը։
Le10 Sport-ի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին։ 24-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 30 միլիոն եվրո։
ՊՍԺ-ն Պելեգրինիին դիտարկում է որպես հավանական փոխարինող Անդեր Էրերային և Յուլիան Դրաքսլերին։ Նրանք կարող են հեռանալ թիմից։
Պելեգրինին ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ և կատարելով 12 գոլային փոխանցում։