ԱՊԼ-ում ներկայումս մշակվում է մրցաշրջանը վերսկսելու ծրագիրը։ Նախատեսված է մնացած հանդիպումները անցկացնել միայն մի քանի մարզադաշտերում, որտեղ հանդիսատեսների համար մուտքը արգելված կլինի:
Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ակնկալում է խաղերն անցկացնել սահմանափակ թվով մարզադաշտերում`համաճարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև նվազեցնել ծանրաբեռնվածությունը ոստիկանության և բժշկական ծառայությունների համար:
Անգլիայի առաջնության ակումբների բժիշկները մրցարջանի վերսկսման անվտանգ ծրագիր են մշակում, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ ԱՊԼ-ն վերսկսվի, ֆուտբոլիստներին կարող են ստիպել պաշտպանիչ դիմակներ կրել: Խաղացողները նաև ստիպված կլինեն միայնակ սնվել ու հրաժարվել ընդհանուր լոգարանի օգտագործումից: