Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին չի հավատում, որ կատալոնական ակումբը ընթացիկ մրցաշրջանում կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։
««Բարսելոնան» կարող է պայքարել Լա լիգայի համար, բայց ոչ Չեմպիոնների լիգայի։ Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ այս թիմը կարող է հաղթել նման պաշտպանությամբ։ Դա անհնար է։ Մենք դա տեսանք «Ինտերի» դեմ խաղերում։ Ինչպե՞ս կարող են նրանք յոթ գոլ բաց թողնել կիսաեզրափակիչում։ Ոմանք կասեն, որ նրանք վեց գոլ են խփել, բայց դա նրանց չի արդարացնում», — Պետիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Այժմ «կապտանռնագույնները» գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, բայց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում պատկերն մտահոգիչ է. կայացած 5 տուրերից հետո «Բարսելոնան» 7 միավորով 18-րդն է։


























































