Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նոյեմբերյան մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Ստյոպա Մկրտչյանը և Գեորգի Հարությունյանը ևս միացել են ազգային հավաքականի մարզական հավաքին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։ Նոյեմբերի 13-ին մեր ընտրանին տանը կհանդիպի Հունգարիային, իսկ երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնի Պորտուգալիայի հետ։



























































