«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դայկը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի չորրորդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ (1։0) դիմել է «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուային։
«Կարմիրների» ավագը տպավորված էր մադրիդցիների դարպասապահի խաղով և խաղային դրվագներից մեկի ժամանակ նրան ասել է. «Դու ամեն ինչ փրկում ես, ինչպես միշտ», – հոլանդացու խոսքերն է մեջբերում Defensa Central-ը։
Խաղից հետո տված հարցազրույցում Վան Դայկը ևս մեկ անգամ առանձնացրել է բելգիացու տպավորիչ խաղը։ Տիբո Կուրտուան հետ մղեց «Լիվերպուլի» 8 հարված, սակայն 61-րդ րոպեին կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը կարողացավ գրավել նրա դարպասը, որն էլ վճռեց խաղի ելքը։























































