Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
110 կգ քաշային ծանրորդների պայքարում Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Հրումում նա բարձրացրեց 210 կգ ու 221 կգ ու այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ քիչ առաջ ոսկե մեդալ էր նվաճել նաև Գարիկ Կարապետյանը։




























































