Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Լա Լիգայի 11-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (4:0) տեղի ունեցած դրվագը, երբ թիմի հիմնական 11-մետրանոց իրացնող Կիլիան Մբապեն որոշեց հարվածը զիջել թիմակից Վինիսիուս Ժունիորին, ով, սակայն, չկարողացավ իրացնել այն։
Մարզիչը պատասխանել է այն հարցին, թե ինչու է Մբապեն, որը ձգտում է կրկին նվաճել «Ոսկե խաղակոշիկը» (մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, նա ստացել էր այն նախորդ մրցաշրջանի համար), զիջել 11-մետրանոցը.
«Դե, նա արդեն երկու գոլ էր խփել։ Թիմային ոգին հրաշալի է, և Մբապեի ու Վինիսիուսի միջև հարաբերությունները գերազանց են», – ասել է Ալոնսոն:
Մբապեն այդ պահին արդեն դուբլ էր ձևակերպել՝ գոլեր խփելով հանդիպման 19-րդ և 31-րդ րոպեներին։
«Ես հիասթափված էի չիրացված 11-մետրանոցից, քանի որ հաշիվը կարող էր դառնալ 3:0։ Դա հիասթափություն էր, և վերջ։ Մեզ մոտ հիմնական 11-մետրանոց իրացնողը Մբապեն է։ Սակայն, խաղադաշտում որոշում կարող են կայացնել ֆուտբոլիստները։ Ինձ դուր է գալիս, երբ նրանք կարողանում են իրացնել 11-մետրանոցները։ Մբապեն մնում է թիմի հիմնական 11-մետրանոց հարվածողը», – փոխանցում է Ալոնսոյի խոսքերը Sport.es-ը:

























































