Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում 79 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 338 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 և 150 կգ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։
Հրում վարժության առաջին մոտեցմամբ՝ բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի նոր ռեկորդ։ Այնուհետև նա հաջողությամբ բարձրացրեց նաև 188 կգ՝ այս վարժությունում գրավելով 2-րդ տեղը։




























































