Հայաստանի Մ-15 հավաքականը ՈւԵՖԱ զարգացման մրցաշարի երկրորդ խաղում զիջեց Կոսովոյին։ Հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Մեր ընտրանու գոլերը խփեցին Հովիկ Խաչատրյանը, Հարություն Բաղդասարյանն ու Մարտին Սարգսյանը։
Հաջորդ խաղում Նարեկ Դավթյանի սաները կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այն կկայանա նոյեմբերի 3-ին։




























































