Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու մարզիկ Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Նա երկամարտում գրանցեց 327 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ և 182 կգ՝ այս ձևում ևս զբաղեցնելով երրորդ տեղը։




























































