Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսը նշանակված էր այս տարվա հոկտեմբերին։ Կորոնավիրուսի համաճարակի հետ պայմանավորված միջոցառումը հետաձգվել է և կկայանա Թաիլանդում, 2021 թվականի հունվարի 27-29-ը։
Համագումարն անցկացվում է երկու տարին մեկ։ Կազմակերպությանը անդամագրված են 200 երկրների ֆեդերացիաների պատվիրակներ։