Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսքակռվի մեջ է մտել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Էլ Կլասիկոյից» (2:1) հետո։
Երբ Յամալը գնում էր դեպի հանդերձարան, Վինիսիուսը մոտեցել է նրան և ասել.
«Դու միայն հետ ես փոխանցում։ Շատ ես խոսում։ Դե հիմա ասա, տեսնենք՝ ինչ կասես», — փոխանցում է Yahoo Sports-ը։
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» 10 խաղից հետո 27 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 22 միավորով մնացել է երկրորդ տեղում։ Այսպիսով, Խաբի Ալոնսոյի թիմն Իսպանիայի առաջնությունում գլխավոր հետապնդողից արդեն ունի հինգ միավորի առավելություն։
























































