«Կրասնոդարի» նախկին հարձակվող Ֆյոդոր Սմոլովը հայտնել է իր աջակցությունը թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, ով մեղադրվել է Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգին ռասիստական հիմքով վիրավորելու մեջ:
Շաբաթ օրը «Կրասնոդարը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել էր «Ախմատին»՝ ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում: Խաղի վերջնամասում Նդոնգը կարմիր քարտ է ստացել Սպերցյանին ուսով հարվածելու համար: Խաղից հետո սենեգալցի ֆուտբոլիստը «Матч ТВ»-ին ասել էր, որ Հայաստանի հավաքականի խաղացողը իրեն ռասիստական խոսքերով է հասցեագրել, ինչը դարձել է իր հարձակման պատճառը: Սպերցյանը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ Նդոնգն է իր մորը վիրավորել, իսկ ինքը որևէ անպատշաճ արտահայտություն չի արել:
Կիրակի օրը Սպերցյանը հրապարակել է հայտարարություն, որտեղ կրկին հերքել է ռասիզմի մեղադրանքները և նշել, որ պատրաստ է ապացուցել իր անմեղությունը «ցանկացած եղանակով»:
«Ես կասկած չունեմ Էդոյի խոսքերի մեջ», — գրել է Սմոլովը իր Telegram ալիքում՝ կցելով Սպերցյանի հայտարարության տեսանյութը:
Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեն նախատեսում է Սպերցյանի և Նդոնգի միջադեպը քննարկել հոկտեմբերի 16-ին:




























































