Նոր տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի վերադարձի ժամկետների վերաբերյալ։
Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ Յամալը կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ առաջիկա խաղի համար։ Սակայն սպասվում է, որ Յամալը այդ խաղում կստանա քիչ խաղաժամանակ։
Եթե ամեն ինչ լավ ընթանա, 18-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի խաղալ Չեմպիոնների լիգայում՝ «Օլիմպիակոսի» դեմ և Մադրիդի «Ռեալի» դեմ «Էլ Կլասիկոյում»։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Յամալը բաց կթողնի Իսպանիայի հավաքականի առաջիկա խաղերը Վրաստանի և Բուլղարիայի դեմ։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































