«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջվա պես իր թիմում ուզում է տեսնել ՄՅՈՒ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Այս մասին հավաստիացնում է RMC Sport-ը։
«2019 թվականի մարտին, երբ Զիդանը համաձայնեց վերադառնալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին, նա 5-6 ֆուտբոլիստից կազմված ցուցակ կազմեց․ դրանք այն խաղացողներն էին, որոնց նա ուզում էր տեսնել թիմում։ Պոգբան ցուցակում առաջինն էր, հետո՝ Էդեն Ազարը։ «Ռեալի» նախագահը խոստացավ իրականացնել այդ պահանջները։ Բայց երբ ՄՅՈՒ-ն Պոգբայի համար 150 մլն դոլար պահանջեց, Ֆլորենտինո Պերեսին դա չափազանց շատ թվաց։
Պոգբան Զիդանի համար քմահաճույք չէ։ Նա կարծում է, որ թիմի կիսապաշտպանությունը վերաձևավորվելու կարիք ունի։ Մարզիչը վստահ է, որ այդպիսի խաղացողի օգնությամբ «Ռեալը» նորից կկարողանա գերակայել»,- գրել է լրագրող Ֆրեդերիկ Հերմելը։