Վերջին շաբաթների ընթացքում իսպանական մի շարք պարբերականներ տեղեկություններ էին տարածել, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով։
Սակայն արգենտինացու ձեռքբերումը կատալոնացիներից զգալի ռեսուրսներ կպահանջի։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մադրիդյան ակումբը չի ցանկանում բաց թողնել Ալվարեսին «Բարսելոնա»։
«Ատլետիկոն» պատրաստ կլինի նման գործարքի միայն այն դեպքում, երբ Խուլիանի տրանսֆերի համար ստանա 200 միլիոն եվրոյի առաջարկ։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը «ներքնակագործների» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։




























































