Լաս Վեգաս քաղաքում կայացած UFC 320 գիշերային շոուի գլխավոր մենամարտում Ալեքս Պերեյրան հաղթեց ռուս մարտիկ Մագոմեդ Անկալաևին։
Տիտղոսային պայքարի ընթացքում խաղարկվում էր Անկալաևին պատկանող թեթև ծանր քաշայինների չեմպիոնական գոտին։ Առաջին ռաունդի երկրորդ րոպեին Պերեյրան մրցակցին ուղարկեց նոկաուտ՝ հարվածների և արմունկային հարվածների հուժկու շարքով։
Այս հաղթանակով բրազիլացին վերադարձրեց իր գոտին, որը Անկալաևը խլել էր նրա ձեռքից 2025 թվականի մարտին։
38-ամյա Պերեյրան այժմ ունի 13 հաղթանակ և 3 պարտություն, իսկ 33-ամյա Անկալաևը՝ 21 հաղթանակ, 2 պարտություն և 1 ոչ-ոքի։ Սա ռուս մարտիկի առաջին պարտությունն էր 2018 թվականից ի վեր։




























































