«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է մերսիսայդյան ակումբում աշխատանքի սկզբնական շրջանի մասին։
«Հասկանալի էր, որ մեզ ժամանակ է պետք։ Չէր կարելի վարկենական ամեն ինչ շտկել։ Ինձ երբեք աշխատանքից չեն հեռացրել, դրա համար էլ այդ հարցում իրական փորձ չունեմ։ Բայց գիտեի, որ հիմա այլ մակարդակի վրա եմ գտնվում ու եթե բավականին արագ չկարողանայի արդյունքի հասնել, ինձ կհեռացնեին։
Հաճելի էր, որ ղեկավարությունը առաջին 7-8 խաղից հետո դրական գնահատեց մեր աշխատանքը։ Ակումբում հասկացան, որ ճիշտ որոշում են կայացրել՝ ինձ աշխատանքի վերցնելով։ Նրանք գիտեին, որ մենք ճիշտ ուղու վրա էինք։ Այդ պահից ի վեր բոսսերն ինձ ուղղված հարցեր չունեն»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը՝ հղում կատարելով Sky Sports-ի եթերին։
«Լիվերպուլը» 29 խաղից հետո հավաքել է 82 միավոր և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։