Երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը գլխավոր մրցանակի համար պայքարում զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Կոպայի անվան գավաթը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը։
«Աստծո ծրագիրը կատարյալ է, պետք է բարձրանալ, որպեսզի հասնես գագաթին։ Ուրախ եմ, որ նվաճեցի իմ երկրորդ Կոպա գավաթը և շնորհավորում եմ Ուսման Դեմբելեին մրցանակի ու հիանալի մրցաշրջանի համար»,- գրել է Յամալը իր սոցիալական ցանցի էջում։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերայում առաջին անգամ արժանացավ տարվա լավագույն խաղացողի կոչմանը։




























































