Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտը» ընդունեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 2։0 հաշվով։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան թիմի ավագ Կարեն Նալբանդյանը և Էդգար Փիլոյանը։
Հատկանշական է, որ սեպտեմբերի 21-ին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի ծննդյան տարեդարձն է։
«Ալաշկերտը» տոնեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը և 6 խաղից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 7 խաղից հետո ունի 6 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում։
Մրցաշարային աղյուսակը




























































