«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին բաց կթողնի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
22-ամյա ֆուտբոլիստը 30 թեկնածուների թվում էր, սակայն չի մասնակցի Փարիզում կայանալիք միջոցառմանը։ Իսպանական Sport պարբերականի տվյալներով՝ սա խաղացողի և ակումբի համատեղ որոշումն է։
Իսպանացին ցանկանում է խուսափել ճանապարհորդությունից և ուժերը վերականգնել խիտ խաղային գրաֆիկի պայմաններում։ Կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, արդեն գիտի, որ չի նվաճի մրցանակը։
«Բարսելոնայի» «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում են նաև Լամին Յամալը, Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ «Բարսելոնայի» նախկին խաղացող Ուսման Դեմբելեն, որն այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում, համարվում է մրցանակի գլխավոր հավակնորդը։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում։



























































