ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրը ավարտվել է։ Մրցաշարային աղյուսակը առաջին տուրից հետո գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնթրախտը»։
Երկրորդ տեղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է բելգիական «Բրյուգեն»։ Բոլոր նշված թիմերն ունեն 3-ական միավոր։
Մինչև 14-րդ հորիզոնական զբաղեցնող թիմերը առաջին տուրում հաղթանակ են տարել։ 15-ից 22-րդ տեղերում գտնվող թիմերն ունեն 1-ական միավոր։
Գոլերի տարբերությամբ աղյուսակի ստորին հատվածում են «Մոնակոն» (34-րդ), «Գալաթասարայը» (35-րդ) և «Ատալանտան» (36-րդ):



























































