Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղից հետո (2:1) պատասխանել է թիմի անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի վերաբերյալ հարցին։
«Տրենտի վնասվածքը մեզ այս պահին այնքան էլ լուրջ չի թվում, բայց մենք պետք է սպասենք բժշկական հետազոտությունների արդյունքներին»,- հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով փոխարինվեց խաղի 5-րդ րոպեին։ Նրան փոխարինած Կարվախալը նույնպես ամբողջական հանդիպում չանցկացրեց, քանի որ 72-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով՝ մրցակցի դեմքին հարվածելու համար։



























































