«Բալտիկայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը պատասխանել է հարցին, թե ում կցանկանար տեսնել իր թիմում՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին, թե՞ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոյին։
— Ըստ Transfermarkt-ի՝ Կրիշտիանու Ռոնալդոյի և Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը նույնն է՝ 12 միլիոն եվրո։ Եթե ունենայիք 12 միլիոն եվրո այս երկու ֆուտբոլիստներից մեկին գնելու համար, ո՞ւմ կընտրեիք և ինչու։
— Սպերցյանին։ Բատրակովը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ես դա նշել եմ, բայց նա դեռ զարգանում է։ Իսկ Սպերցյանը հասուն խաղացող է, որը կարող է որոշել խաղի ելքը, ինչի մասին երեկ ևս մեկ անգամ համոզվեցինք։
— Անդրեյ Վիկտորովիչ, խոսքը Ռոնալդոյի և Բատրակովի մասին էր, ոչ թե Սպերցյանի։
— Ես կընտրեի Սպերցյանին, — կրկնել է Տալալաևը մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի առաջին ութ տուրերում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խփել է 4 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։




























































