Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, որը հանդես է գալիս «Ցրվենա Զվեզդա» ակումբում, գոլային փոխանցումով աչքի ընկավ Սերբիայի առաջնության ութերորդ տուրի «Ժելեզնիչարի» դեմ խաղում։
Բելգրադում կայացած խաղն ավարտվեց 7:1 հաշվով՝ ի օգուտ տանտերերի։ Ալեքսանդար Կատայը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Թիկնիզյանը երրորդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կատային և փոխարինվեց 65-րդ րոպեին։
Հունիսին «Ցրվենա Զվեզդան» հայտարարեց Թիկնիզյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Նախկինում նա հանդես էր գալիս «Լոկոմոտիվ» ակումբում։ Բելգրադյան թիմի կազմում Թիկնիզյանն անցկացրել է ինը հանդիպում, իսկ կիրակի օրը գրանցեց իր առաջին գոլային գործողությունը «Ցրվենա Զվեզդայի» կազմում պաշտոնական խաղում։
























































