Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով 2021 թվականին ԵՎՐՈ-2020-ի ժամանակ սրտի կանգ էր ապրել, նոր պայմանագիր է կնքել գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա խաղացողի պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականի ավարտ: Նա ընտրել է 24 համարի մարզաշապիկը:
Անցյալ ամառ Էրիկսենը լքել էր «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագրի ավարտից հետո և ազատ գործակալ էր: Նախորդ մրցաշրջանում նա «Յունայթեդի» կազմում մասնակցել է 35 խաղի՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում:
2021-ի հունիսին, Դանիայի և Ֆինլանդիայի միջև Եվրոպայի առաջնության խաղի ժամանակ, Էրիկսենի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Այդ ժամանակվանից նա խաղում է սրտի խթանիչի (կարդիոստիմուլյատոր) օգնությամբ:





























































