Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը պատմել է, որ մանկության տարիներին նրան դուր է եկել Լուիշ Ֆիգուի խաղը։
«Իմ առաջին կուռքը եղել է Լուիշ Ֆիգուն։ Ես հետևում էի նրա խաղին, երբ դեռ երեխա էի։ Եվ իհարկե, իմ առաջին մարզաշապիկը եղել է նրա անվամբ։
Ինձ բոլորը անվանում էին Ֆիգու։ Առաջինն այդպես ինձ դիմել է հայրս։ Նա մինչև հիմա ինձ այդպես է դիմում»,-Պուլիշիչի խոսքն է մեջբերում «կապույտների» պաշտոնական կայքը։
Պուլիշիչը հանդես է գալիս «Չելսիում» 2019 թվականի ամռանից։