«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, որ թիմի ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը բաց կթողնի Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղը: Ֆուտբոլիստը դեռևս չի վերականգնվել վնասվածքից հետո.
«Լավ նորություններ կան կապված Պուլիշիչի հետ: Նա աշխատում է անհատական ծրագրով և փորձում է հնարավորինս արագ վերադառնալ լիարժեք մարզումներին: Այս հանգստյան օրերի խաղերին նա կազմում չի լինի, քանի որ չի հասցնի վերականգնվել, բայց նա քրտնաջան աշխատում է իր մարզավիճակի վրա»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պուլիշիչը վնասվածք է ստացել սեպտեմբերի 8-ին՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ ԱՄՆ-ի և Հոնդուրասի միջև խաղում: ԱՄՆ-ն այդ խաղում 4-1 հաշվով հաղթանակ է տարել: