Թունիսի ազգային հավաքականը ապահովեց իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
2025 թվականի սեպտեմբերի 8-ին Թունիսը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Հասարակածային Գվինեայի հավաքականին։ Հաղթական գոլը 90+4-րդ րոպեին խփեց Մոհամեդ Ալի Բեն Ռոմդհանը։
Այս հաղթանակից հետո Թունիսի հավաքականը 8 խաղում վաստակեց 22 միավոր և H խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ 10 միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Նամիբիայից։ Հասարակածային Գվինեան 10 միավորով գրավում է 4-րդ տեղը։
Թունիսը երրորդ անգամ անընդմեջ և պատմության մեջ յոթերորդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։
ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 2026 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։
























































