«Բեշիքթաշի» դարպասապահ Լորիս Կարիուսը դժգոհ է մնացել ակումբից, քանի որ իր հասանելի աշխատավարձը չի վճարվել։
NTV Spor-ի տեղեկություններով՝ գերմանացի դարպասապահը խզել է պայմանագիրն ստամբուլյան ակումբի հետ ու պատրաստվում է վերադառնալ «Լիվերպուլ»։
Կարիուսը ՖԻՖԱ-ի ուղերձից հետո հրաժարվել է աշխատավարձի մի մասից, որը կազմել է 1,6 միլիոն եվրո, և օգտվելով միակողմանիորեն պայմանագիրը խզելու հնարավորությունից՝ խզել է այն։
«Բեշիքթաշը» վարձակալել էր Կարիուսին «Լիվերպուլից» 2018 թվականին երկու տարով 2,5 միլիոն եվրոյով։