«Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու նպատակ ունի: Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Քեյնը ցանկանում է ուժերը փորձել այլ ակումբում, իսկ «Յուվեն» ամենահարմար տարբերակն է: Տրանսֆերի չկայացման պատճառ կարող է հանդիսանալ կորոնավիրուսի առաջացրած ֆինանսական ճգնաժամը: Անգլիական ակումբը Քեյնի տրանսֆերը գնահատում է 100 մլն եվրո:
«Յուվենտուսը» հետևում է նաև Մաուրո Իկարդիի շուրջ ծավալվող իրադարձություններին, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, բայց առաջնության ավարտին վարձակալության ժամկետն ավարտվում է, իսկ «Ինտերը» ցանկանում է վերադարձնել արգենտինացուն: