UFC թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևը կիսվել է իր կարծիքով, թե ինչպիսի կլինի հնարավոր մենամարտը իր նախկին քաշային կարգում ներկայիս չեմպիոն, վրացի Իլյա Թոփուրիայի, և դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի միջև։
Մախաչևի խոսքով՝ Իլյա Թոփուրիան խուսափում է Արման Ծառուկյանի հետ հանդիպումից։
«Գաղտնիք չէ, որ Թոփուրիան խուսափում է Ծառուկյանից։ Ես արդեն մի քանի տեսանյութ եմ տեսել համացանցում, որտեղ Իլիան ասում է․ «Ես նախընտրում եմ ավարտել կարիերաս, քան մենամարտել նրա հետ»։ Կարծում եմ, որ այս պահին Արմանը լավ թափ է հավաքել։ Նա գործող չեմպիոնի համար ամենալուրջ փորձությունն է»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում Happy Punch-ը։
Ավելի վաղ UFC-ի լեգենդար նախկին մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը Ծառուկյանին անվանել էր թեթև քաշային կարգի ներկայիս լավագույն մարտիկը։



























































