Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Թուրքիայի հավաքականը Վրաստանի դեմ արտագնա խաղում հաղթեց 3:2 հաշվով։
Թուրքիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Քերեմ Աքթյուրքօղլուն, ևս մեկ գոլ խփեց Մերթ Մյուլդյուրը։ Վրաստանի կողմից աչքի ընկան Զուրիկո Դավիթաշվիլին և Խվիչա Կվարացխելիան։ Խաղը բարդ ընթացք ունեցավ Թուրքիայի համար, քանի որ 71-րդ րոպեին Բարիշ Ալփեր Յըլմազը կարմիր քարտ ստացավ VAR-ի միջամտությունից հետո։ Նույն ճակատագրին արժանացավ Վրաստանի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը։
Զուգահեռ խաղում Լիտվան և Մալթան խաղացին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ G խմբում Լիտվան 3 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Մալթան 2 միավորով եզրափակում է խմբի աղյուսակը։
J խմբում Ղազախստանը «Աստանա Արենայում» կայացած տնային խաղում 0:1 հաշվով պարտվեց Ուելսին։ Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին խփեց Կիֆֆեր Մուրը։ Այս հաղթանակը Ուելսին 5 խաղից հետո 10 միավորով դուրս բերեց խմբի առաջին հորիզոնական։ Ղազախստանը 4 խաղում 3 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։

Ղազախստան — Ուելս՝ 0:1
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
























































