«Նապոլին» իր պաշտոնական կայքում հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին՝ հետագա գնման պարտավորությամբ։
Դանիացի հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում հանդես էր գալիս 2023 թվականի օգոստոսից, երբ նա տեղափոխվել էր «Ատալանտայից» 77,8 միլիոն եվրոյի դիմաց։

Հոյլունդը հասցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացնել 95 խաղ, որոնցում խփել է 26 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մանկունյական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Անցած մրցաշրջանում Հոյլունդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 խաղի, խփել 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը դանիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

























































